Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է հիմա իրեն զգում և խոսեց Ռիոյի ուղեգրի մասին:
«Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո միայն սկսել եմ նորից մարզվել: Միայն աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ նոր ինձ ավելի լավ էի զգում: Այդ բաց թողած մեկ շաբաթը ինձ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,- ասաց նա:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներկայացնի օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում:
Բացի Գեբեշյանից, «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը:
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: