|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կայանալիք` Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղից առաջ խոսել է այն մասին, թե որ ֆուտբոլիստին է փորձել հավասարվել:
Մխիթարյանը նշեց Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ և այժմ սերուցքայինների գլխավոր մարզչի օգնական` ֆրանսիացի Զինեդին Զիդանին:
«Իսկապես, Զիդանը մանկուց եղել է իմ կուռքը: Ես միշտ հիացած եմ եղել նրա խաղով, որը ինձ միշտ ոգեշնչել է, բայց դա չի նշանակում, թե ես փորձում եմ նմանվել նրան: Ես Մխիթարյանն եմ ու ունեմ իմ խաղաոճը և գոհ եմ դրանից»,- ասել է ֆուտբոլիստը: