Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 1-ին Սենեգալի օլիմպիական հավաքականը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընկերական հանդիպում անցկացրեց Կոլումբիայի ազգային հավաքականի հետ (2:2): Սենեգալցիների մեկնարկային կազմում էր նաև «Շիրակ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպը, ով դաշտում անցկացրեց 71 րոպե:
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Դիոպը խոսել է իր տպավորությունների մասին. «Ես արդեն երկու մրցաշրջան է` հանդես եմ գալիս «Շիրակ»-ում, և առաջին անգամ է, որ հրավիրվել եմ Սենեգալի օլիմպիական հավաքական: Իսկ իմ առաջին հանդիպումը շատ բարդ ստացվեց: Կոլումբիան շատ ուժեղ հավաքական է, նրանց կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բայց մեզ հաջողվեց արժանի դիմակայություն ցույց տալ: Հանդիպումից հետո մարզիչն ասաց, որ գոհ է իմ ցուցադրած խաղից: Նա նաև հույս հայտնեց, որ եթե այսպես շարունակեմ, շատ շուտով կհայտնվեմ նաև ազգային հավաքականի կազմում»:
Դամե Դիոպը նաև նշեց, որ այս փորձն իրեն կօգնի ավելի վստահ հանդես գալ Եվրոպա լիգայում. «Առաջիկայում «Շիրակ»-ը մասնակցելու է Եվրոպայի լիգային, և այս հանդիպումից հետո ես ավելի վստահ կլինեմ իմ ուժերին: Ես ջանք չեմ խնայի, որպեսզի օգնեմ իմ թիմին առաջ գնալ Եվրոպա լիգայում»:
Ֆուտբոլիստը տեղեկացավ, որ «Շիրակ»-ի բոլոր երկրպագուները հետևում էին նրա ելույթին հավաքականում. «Նախ և առաջ ես կցանկանամ շնորհակալություն հայտնել Վարդան Բիչախչյանին և մեր մարզչական շտաբին ինձ վստահելու համար: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Իսկ մեր երկրպագուները, ինչպես միշտ, լավագույնն են, շնորհակալ եմ նրանց այդպիսի վերաբերմունքի համար»: