կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 15:19
Սպորտ

Օդանավակայանում դիմավորեցին հայ սամբիստներին (ֆոտո)

Օդանավակայանում դիմավորեցին հայ սամբիստներին (ֆոտո)

Սանկտ Պետերբուրգում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հաղթանակած հայ մարզիկները երեկ երեկոյան վերադարձան Երևան:

 

Մեդալակիրներին «Զվարթնոց» օդանավակայանում ցնծությամբ ու ծափերով դիմավորեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը՝ Նազարեթ Մնացականյանի գլխավորությամբ,  և մի խումբ մարզասերներ ու մարզական լրագրողներ. տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում նոյեմբերի 22-24-ն անցկացված 2013թ.  Սամբոյի աշխարհի առաջնությունում 75 երկրների շարքում Հայաստանի հավաքականը գրանցել է բավականին բարձր արդյունքներ: Հոբելյանական ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացել էր սամբիստների ուժեղագույն կազմով: 82 կգ քաշային Աշոտ Դանիելյանը այս առաջնությունում կրկնապատկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), բրոնզե մեդալակիրներ` Սոսե Բալասանյանը (52կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը (48 կգ) արժանացան բրոնզե մեդալների:

 

Ի դեպ, այս մարզաձևի հիմնադրման հոբելյանական 75-ամյակի առիթով կազմկոմիտեն հոբելյանական մեդալով պարգևատրվել է նաև ՀՀ պատվիրակությունը գլխավորած` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: