Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր կայացավ հյամաշխարհային ուսանողական 27-րդ խաղերի հայ մրցանակակիր մարզիկների պարգևատրություն, որին անձամբ ներկա էր Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը:
Ի տարբերություն անցած ուսանողական խաղերի, այս անգամ պարգևատրվեցին նաև մարզիկների մարզիչները և ՀՀ պատվիրակության ղեկավարները:
Պարգևատրվեցին նաև 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկները:
Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը իր ողջույնի խոսքում ասաց.
«Շատ լուրջ եք բոլորդ, բայց այսօր պետք չէ լուրջ լինել, այսօր դուք պարգևատրվում եք: Հայաստանի համալսարանական ասոցացիան դեռ երիտասարդ է, բայց ունի լուրջ հաջողություններ վստահ եմ, որ տարիների ընթացում, այս հաջողությունները գնալով կավելանան:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանին` Եվրոպական ուսանողական ասոցացիայի գործադիր նիստը Հայաստանում հյուրընկալելու և անցկացնելու համար: Հպարտ եմ, որ գտնվում եմ այստեղ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական հավաքականը համաշխարհային 27-րդ Ունիվերսիադայում նվաճել էր 1 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Մեդալակիրներն են.
1. Տիգրան Կիրակոսյան-ոսկե մեդալ (սամբո)
2. Արթուր Ալեքսանյան-արծաթե մեդալ (ըմբշամարտ, հունահռոմեական ոճ)
3. Դավիթ Սաֆարյան - արծաթե մեդալ (ըմբշամարտ, ազատ ոճ)
4. Զավեն Անդրիասյանը - արծաթե մեդալ (շախմատ)
5. Արթուր Քիրաջյանը - արծաթե մեդալ (բռնցքամարտ)
6. Մաքսիմ Մանուկյան-արծաթե մեդալ (ըմբշամարտ, հունահռոմեական ոճ)
7. Արսեն Ջուլֆալակյան - բրոնզե մեդալ (ըմբշամարտ, հունահռոմեական ոճ)
8. Մհեր Կարապետյան - բրոնզե մեդալ (սամբո)
9. Հակոբ Առաքելյան - բրոնզե մեդալ (սամբո)
10. Հենրիկ Մոկոյանը- բրոնզե մեդալ (բռնցքամարտ)
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ