|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում է հուլիսի 6-ին մեկնարկած համաշխարհային 27-րդ Ունիվերսիադան:
Այսօր մեկնարկի են դուրս եկել ազատ ոճի ըմբիշներ` 55 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66կգ), և Եվրոպայի փոխչեմպիոն 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը:
55 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և Մուսա Մուրթազալիևը պարտվեցին, համապատասխանաբար, վրացի և իրանցի ըմբիշներին` դուրս մնալով հետագա պայքարից:
Եվրոպայի չեմպիոն 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հաջողությամբ հաղթահարեց լեհ, ուզբեկ, ղրղզ և ուկրաինացի ըմբիշների արգելքը և հասավ եզրափակիչ:
Եզրափակիչում հայ ըմբիշը իր ուժերը չափեց ռուսաստանցի Մահոմեդ Կուրբանալիևի հետ և 3:1 հաշվով պարտվեց` դառնալով արծաթե մեդալակիր:
