|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Տարիներ շարունակ բարձրաձայնվում էր, որ սոցիալապես անապահով խավի համար Սևանում հանգստանալու պայմաններ չկան, որ ափերը սեփականաշնորհված են, որ լճում լողանալու համար հանգստացողները մեծ գումար են ծախսում և որ ամենակարևորն է մատնանշում էին Քոբուլեթիի հյուրընկալ ափերը: Այս տարի նախագահի հանձնարարությամբ Սևանում հանրային լողափեր ձևավորվեցին: Առաջին հայացքից այս գովլի նախաձեռնությունը արժանի է գնահատանքի իսկ երբ մտնում ես հանրային լողափ հասկանում , որ նման նախաձեռնությանը արժանի ազգ չենք: «Խոզության» աստիճանի հասնող փնթիությունը դարձել է ապրելակերպ և այս հարցում, հաստատ, իշխանությունները մեղավոր չեն : Ուղղակի ափսոսում ես այն միջոցներն ու եռանդը, որ ներդրվեց հանրային լողափեր կառուցելու համար: Նման վերաբերմնունքի և մոտեցման դեպքում հանրային լողափի գոյությունը դառնում է շռայլություն և քոբուլեթիների ու անթալիաների սիրահարներին մնում է մեկ հարց տալ «Արդյո՞ք այնտեղ էլ նման խոզություն կանեիք» :