Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր բողոքում են ՌԴ իրավապահ մարմինների կողմից Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ:
Դեպքի վայրից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիների ինքնաբուխ բողոքի ակցիան արդեն ավարտվել է: Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ են հավաքվել ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները: Նրանք, որպես բողոքի նշան, ցանկանում են խալաթ եւ նամակ հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանին:
ԴԵսպանատանտնից ոչ ոք չիջավ նամակը վերցնելու: Հայ իրավապահների փոխանցմամբ` դեսպանատան աշխատանքային ժամն ավարտված է, ու բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց նամակը կարող են թողնել դեսպանատան փոստարկղում: Արդյունքում բողոքի ակցիայի կազմակերպիչներից երկու հոգի մոտեցան` նամակը փոստարկղը գցելու, իսկ հետո խալաթը, որը պետք է հանձնեին դեսպանատուն, փակցվեց դեսպանատան շենքի առջեւ տեղակայված` Մոսկվայի պատկերներով ցուցավահանակի վրա:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |