|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Նոյեմբերի 21-23-ը տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա կմեկնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը. հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
Համաժողովի օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից է ԵՎՕԿ-ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածու է առաջադրվել իռլանդացի Պատրիկ Հիկեն:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՕԿ-ի պատվիրակությունը համագործակցության պայմանագրեր կկնքի ութ երկրների (Կիպրոս, Սերբիա, Լեհաստան, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իսրայել) ԱՕԿ-ների հետ:
Բացի այդ` Գ. Ծառուկյանը աշխատանքային հանդիպումներ կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի և ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահի հետ:
Միջոցառման վերջին օրը համաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: