|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ, 1956-ի Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգեւատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով. հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Պարգևատրման արարողությունը կայացել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեում:
Ի նշան շնորհակալության, լեգենդար ֆուտբոլիստը ասել է. «Մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ ընդունում այս բարձրագույն պարգևը, ինչպիսին է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանը: Մաղթում եմ, որ ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես համալրվի օլիմպիական նոր չեմպիոններով»:
