|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թաթարստանից անսպասելի և ուրախ լուր է ստացվել. տեղի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ, մոտ տաս օր առաջ «Բուլղարիա» ջերմանավի խորտակման հետևանքով անհետ կորած համարվող 6 հոգին գտնվել են` ողջ եւ առողջ:
Նրանք իրենց հարազատներն արդեն հայտնել են, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է: Պարզվում է` անհետ կորած համարվողներն օրեր շարունակ չեն կարողացել կապի մեջ դուրս գալ, քանի որ կորցրել էին իրենց բջջային հեռախոսները, սակայն այժմ նրանց հաջողվել է կապ հաստատել հարազատների հետ:
Նշենք, որ ըստ մասնագետների, մահացածների դիակները կարող են ջերմանավի վրա չգտնվել, քանի որ կարող էին ընկնել որսագողերի ցանցերի մեջ:
Հիշեցնենք, որ «Բուլղարիա» ջերմանավի վթարի հետեւանքով մոտ 120 հոգի էր զոհվել: