կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 15:32
Քաղաքական

Կառավարությունը խորամանկ ու լավ ծրագիր է ներկայացրել. Ազատ Արշակյան

Կառավարությունը խորամանկ ու լավ ծրագիր է ներկայացրել. Ազատ Արշակյան

Կառավարության ծրագիրն ընդգրկում է բոլոր ոլորտները, ունի պետական կառավարման բոլոր լծակները: «Կա 6-ամսյա ծրագրային հատված և հետագա անելիքների մի մեծ բլոկ, որը պարզ չէ, թե երբ կավարտվի և ցույց կտա իր արդյունքները»,- խոսելով կառավարության նոր ծրագրի մասին` լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ բոլոր գործողությունները պահանջում են ֆինանսավորում, իսկ դա կարող է լինել միայն տնտեսական աճի շնորհիվ: «Հայաստանը  հայտնի էր որպես գիտաարտադրական պետություն, իսկ դառնում է ագրարային երկիր: Արդյունաբերություն ընդհանրապես չկա: Կառավարությունը վերջապես հասկացավ, որ պետք է ակտիվ դերակատարություն ունենա տնտեսական ոլորտում: Որոշել են հիմնադրամ ստեղծել, որը պետք է խրախուսի պետական ներդրումները, կապ ստեղծի գործարարների և պետության միջև»,- ասաց Ադիբեկյանը:

Նա հորդորեց ողջունել այդ հիմնադրամի ստեղծումը և հավելեց, որ Հայաստանին առնվազն մոտակա 5 տարվա ընթացքում հարկավոր է ստեղծել մոտ 100-150 հազար աշխատատեղ, ինչի համար կպահանջվի մոտ 150 մլրդ դոլար: Իսկ եթե Հայաստանը լինի ավելի ազատ և մրցունակ երկիր, այդ գումարները կգան:

Նույն ծրագրի  վերաբերյալ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ունի հետևյալ կարծիքը` ծրագրի հասցեատերը առաջին հերթին քրեաօլիգարխիկ համակարգն է, երկրորդ հասցեատերը` բյուրոկրատիան, երրորդը` բարեփոխումների կողմնակիցները, որոնց ասում են` մենք բոլոր խոչընդոտների մասին գիտենք: «Բայց հենց առաջին նախադասությունում գրված է, որ պետք է հաշվի առնել Հայաստանի կարգավիճակը: Գլոբալ աշխարհակարգում Հայաստանը շատ խոցելի է, հարկավոր է սպասել` եթե հարմար առիթ լինի, մենք գիտենք` ովքեր են մեղավոր և ինչ է եղել»,- ասաց նա:

Արշակյանը նաև հավելեց, որ կառավարությունը խորամանկ ու լավ ծրագիր է ներկայացրել: