կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 15:27
Մշակույթ

Սերբերը կներկայացնեն հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ

Սերբերը կներկայացնեն հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ

Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:

 

Դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համերգը /Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ/:

 

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծը: Իսկ երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:

 

Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումը 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:

 

Այս տարի Հայաստան են ժամանել Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը: