կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 16:53
Քաղաքական

Բաքվի առաջարկները ՄԽ համանախագահները կներկայացնեն հայկական կողմին

Բաքվի առաջարկները ՄԽ համանախագահները կներկայացնեն հայկական կողմին

Կազանի հանդիպումը ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ, եւ առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարելի է սպասել առաջընթացի. այսօր նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը` հավելելով, որ դրա վկայությունն է այն, որ միջնորդներն իսկապես շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը:

Նա նշեց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ փաստաթուղթը չի ստորագրվել հենց Ադրբեջանի պատճառով:

«Ադրբեջանը նոր առաջարկություններ է ներկայացրել»,- փաստեց Կարապետյանը` հավելելով, որ շատ կցանկանար, եթե հայկական կողմն էլ ներկայացներ իր առաջարկությունները:

«Մեր արտգործնախարարը որոշակի գովազդ արեց Ադրբեջանին` նշելով, որ նրանք տասը առաջարկություն են ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ: Իմ կարծիքով` արտգործնախարարի համար պետք է պատիվ լիներ խոսել իր նախագահի մասին, եւ ասել, որ` չէ, քանի որ սեղանին մեր երազած փաստաթուղթը չի, մենք կներկայացնենք մեր մի քանի առաջարկությունները»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կազանում Ադրբեջանի կողմից արված առաջարկությունները կբերեն Հայաստան եւ իշխանությունների հետ կքննարկեն, թե դրանցից որոնք են ընդունելի հայկական կողմի համար:

Հայկական կողմի հաջորդ ձախողումը, ըստ Վլ. Կարապետյանի, այն է, որ մենք տեղում չֆիքսեցինք Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, եւ չհասանք նրան, որ միջնորդները խոսեին այդ մասին: