|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հունվարի 19-ին, երբ ընթանում էր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված երթը, թուրք ոստիկանները իրենց աջակցությունն էին ցուցաբերում մարդասպան Օգյուն Սամաստին՝ կրելով նրա հայտնի «սպիտակ գլխարկը»:
Ըստ Agos-ի՝ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրավոր հարցադրում է ուղղել` ասելով՝ 2014 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան դիմաց կանգնած ոստիկաններն ո՞ւմ հրահանգով էին սպիտակ գլխարկներ կրում, հատկապես, երբ դրսում ջերմաստիճանը +15 էր, և արդյո՞ք այդ ուղղությամբ հետաքննություն կսկսվի:
Սպասում են Էրդողանի պատասխանին: