Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր քննարկել են ընդհանուր մոտեցումները և տնտեսական ծրագրերը, քննարկվել են համատեղ համագործակցության հարթակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հանդիպման առաջին մասում քննարկվել են մարտի 22-ի հանրահավաքի կազմակերպչական աշխաանքները, իսկ երկրորդ մասում` չորս ուժերի միասնական օրակարգի հարցը: Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ «Ժառանգությունը» ցանկանում է արմատական իշխանափոխություն, սակայն կոնսենսուսային հարթության վրա պետք է ձևավորվի օրակարգը, որը կիսատ է մնացել ու կշարունակվի մարտի 19-ին:
Նա նշեց, որ օրակարգի ներկայացման ժամկետների հարցում վերջնական որոշում չկա, սակայն առաջիկա քառօրյայում արտահերթ հարցով ներկայանալու են: «Կառավարությանը հրաժարական ներկայացնելու հարցը շտապողականության դաշտում չպետք է դիտել, քանի որ դա շատ լուրջ հարց է ու գործընթաց, որը որոշակի ժամանակ է պահանջում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: