կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 16:51
Մշակույթ

ԵԹԿՊԻ-ի ուսանողները կինոնկարի միջոցով կներկայացնեն Երեւանի դիմագիծը

ԵԹԿՊԻ-ի ուսանողները կինոնկարի միջոցով կներկայացնեն Երեւանի դիմագիծը

Երեւան են ժամանել Անջեյ Վայդայի կինոդպրոցի 3 լեհ վավերագրողներ` «Աշխարհը արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագիծը մեզ մոտ իրականացնելու:

 

Լրագրողների հետ զրույցում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Յացեկ Բլավուտը նշեց, որ ծրագրի շրջանակներում նկարահանվել է Երեւանի դիմագիծը ներկայացնող ֆիլմ:

 

«Մենք Երեւանում ենք լինելու երկու շաբաթ եւ այս ընթացքում օգնելու ենք ԵԹԿՊԻ ուսանողներին` նկարահանել ֆիլմ Երեւանի մասին: Տարիներ առաջ, երբ մեզ մոտ ուսանողներն ավարտում էին կինոդպրոցը, պետք է անպայման կարճամետրաժ մի ֆիլմ նկարահանեին: Սակայն հետո մտածեցինք` ինչո՞ւ չհամախմբել նրանց մեկ գործի շուրջ»,- ասաց Բլավուտը:

 

Նա նշեց նաեւ, որ շատ բարդ է նման գաղափարը երկու շաբաթում իրագործել:

 

Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր, ռեժիսոր Վիտա Ժալակյավիչյուտեն, իր հերթին, նշեց, որ իրենք փորձում են ուսանողների տեսածին, հայացքին նոր բան ավելացնել. «Ձեզ մոտ երիտասարդները շատ են կիրառում սիմվոլներ, մետաֆորներ, մենք նրանց սովորեցնում ենք, որ պետք է կենդանի պատմությունների վրա ուշադրություն դարձնել»:

 

Ֆիլմը գրեթե պատրաստ է, պրեմիերան տեղի կունենա 2013-ի դեկտեմբերին: