կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 12:36
Հասարակություն

''IT Master''-ը, ''AG electronics'', ''ONLINE PLUS'', ''SMART SHOP'' եւ մյուսները իրավախախտումներ են թույլ տվել

''IT Master''-ը, ''AG electronics'', ''ONLINE PLUS'', ''SMART SHOP'' եւ մյուսները իրավախախտումներ են թույլ տվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Մայքրոսոֆթ» ընկերությունը ՏՄՊՊՀ է ներկայացրել դիմում` հայտնելով, որ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող մեկ տասնյակից ավելի ընկերություններ խախտում են իր հեղինակային իրավունքները՝ վաճառելով իր համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակներ:

 

«Մայքրոսոֆթը» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ իրենց հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերությունը այս տարվա մայիսին ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից չլիցենզավորված օրինակների տեղադրման վերաբերյալ մոնիթորինգի հերթական փուլը:

 

Երևանի 58 խանութներում իրականացված դիտանցումների արդյունքում բացահայտվել է, որ բազմաթիվ դեպքերում խախտվում են«Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքները, քանի որ գնորդներին առաջարկվում են համակարգչային ծրագրերի նախապես տեղադրված հենային (չարտոնագրված) տարբերակներ: Արդյունքում` մեծ ռիսկի ենթարկվում սպառողը, դա լուրջ սպառնալիք է տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերության ներկայացուցիչը խնդրել է Հանձնաժողովին պաշտպանել այս ոլորտում գործող տնտեսվարողների շահերը:

 

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում հաստատվել է, որ, իսկապես,  մի շարք ընկերություններ սպառողներին առաջարկվում են համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակներ: Այդ խանութներն են «IT Master », «NIX Computers», «LED Coputers», «AG electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP tech Computers», « SMART SHOP», «FREEGATE», «Статура»:

 

ՏՄՊՊՀ որոշմամբ` նշված ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

 

Համաձայն օրենսդրության` նման իրավախախտումների համար նախատեսված է նաև քրեական պատասխանատվություն, հետևաբար` Հանձնաժողովը նյութերը կուղարկի ՀՀ ոստիկանություն: