կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 18:14
Հասարակություն

Ո՞վ է իրականացնում ամենաքննարկվող կերպարանափոխումները Հայաստանում. սպասվում է Master Class

Ո՞վ է իրականացնում  ամենաքննարկվող  կերպարանափոխումները Հայաստանում. սպասվում է Master Class

Առողջ և գեղեցիկ մազերը յուրաքանչյուր կնոջ կերպարի կարևորագույն մասնիկն են, և պատահական չէ, որ օրեցօր ավելի մեծ պահանջարկ ունեն ոճաբաններն ու վարսահարդարները: Այս ոլորտում իրենց գործի գիտակները մեր կյանքի ամենակարևոր օրերին ամբողջացնում են մեր արտաքին գեղեցկությունը: Հայտնի վարսահարդար և ոճաբան Անի Ավդալյանը, հաշվի առնելով շատերի ցանկությունը, նախաձեռնել է մասնագիտական Master Class, որի մասին մանրամասն տեղեկանալու և մասնակցելու համար հարկավոր է հետևել էջին: Անին  20 տարուց ավել լինելով ոլորտում՝  տիրապետում է վարսահարդարման նրբություններին և գաղտնիքներին։ Նա հայտնի է ոչ միայն  բարձրակարգ ու տարբերվող վարսահարդարումներով, այլ նաև՝ որպես կտրուկ կերպարանափոխումների հեղինակ: Նրա ջանքերով շատ հայտնիներ են հանդես եկել նոր ու թարմ ոճով:   Անի Ավդալյանն իր գիտելիքները փոխանցում է նաև իր տասնյակ աշակերտներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում դրսևորում են իրենց մասնագիտական բարձր որակը։       

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան ժամանելիս իր վարսերը վստահում է միայն Անիին, ինչի մասին Գոհարն իր հետևորդներին տեղեկացրել է  վերջերս Երևան այցի ճամանակ Instagram-ի միջոցով։

Անի Ավդալյանը վարսահարդարման մեջ տարիների ընթացքում ձեռք է բերել իրեն բնորոշ տարբերվող ոճ, նա նաև շատ հայուհիների կյանքի ամենակարևոր իրադարձություններն է դարձնում հեքիաթային՝ հարյուրավոր հարսանեկան կերպարներ հեղինակելով: Վերջերս ամենաքննարկված հարսանիքի հյուրերի և գեղեցկուհի հարսիկի վարսահարդարումը ևս Անի Ավդալյանն է իրականացրել: