կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 15:26
Մշակույթ

″Թատերական Online մրցանակաբաշխությունը″ անակնկալներ է խոստանում

″Թատերական Online մրցանակաբաշխությունը″ անակնկալներ է խոստանում

Մարտի 26-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա tatron.info կայքի «Թատերական Online մրցանակաբաշխություն 2013»-ի մրցանակների հանձնման արարողությունը:

 

Tatron.info կայքի հիմնադիր Ֆրունզե Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ, եւ չնայած առաջինը «փորձնական» էր, սակայն մեծ հաջողություն ունեցավ:

 

«Այս տարի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել. անցած տարի online քվեարկությանը կարող էին մասնակցել ամեն օր, իսկ այս տարի քվեարկել կարելի է մեկ համացանցային IP-ից, ինչը կեղծիքներից խուսափելու հնարավորություն է տալիս: Իսկ «Լավագույն թատերագետ» անվանակարգը վերանվանվեց «Լավագույն մշակութային լրագրողի», որովհետեւ թատերագետներն ակտիվ չէին»,- ասաց Գեւորգյանը` հավելելով, որ մրցանակաբաշխության օրը մի շարք անակնկալներ են լինելու:

 

Ըստ նրա` այս տարի քվեարկողներն ավելի ակտիվ են, ինչը խոսում է մրցանակաբաշխության հաջողության մասին: