կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 18:47
Մշակույթ

″Tatron.info Online″ մրցանակաբաշխության քվեարկությունը սկսված է

″Tatron.info Online″ մրցանակաբաշխության քվեարկությունը սկսված է

Արդեն երկրորդ տարին է` Tatron.info կայքը ձեռնամուխ է լինում Tatron.info Online մրցանակաբաշխության կազմակերպմանը: Այս նախագիծը նպատակ ունի հանդիսատեսի օնլայն քվեարկությամբ ստանալ արդի թատրոնի իրական պատկերը։ Կայքն իր առջև նպատակ է դնում ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին և այլն:

 

Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են Tatron.info կայքի անձնակազմի կողմից։ Իսկ անվանակարգի մասնակիցներն ընտրվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցնաց ռադիո և հեռուստատեսություն, սոց․ցանցեր, google-ի որոնողական համակարգ և համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված օնլայն հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2012 թ.-ին։

 

Այս տարի ընտրվել է՝ 13 անվանակարգ` Տարվա Online թատրոն, Տարվա Online դերասանուհի, Տարվա Online դերասան, Տարվա Online պրոդյուսեր, Տարվա Online թատերախումբ, Տարվա Online հարմարեցված պիես, Տարվա Online բեմադրող ռեժիսոր, Տարվա Online թատերական քննադատ (լրագրող), Տարվա Online փառատոն, Տարվա Online բեմանկարիչ, Տարվա Online պարային-երաժշտական ներկայացում, Տարվա Online մանկական ներկայացում, Տարվա Online ներկայացում:

 

Նշենք նաև, որ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար նախատեսված քվեարկության փուլը մեկարկելու է փետրվարի 20-ին` երեկոյան ժամը 20.00-ին և ավարտվելու է մարտի 15-ին` երեկոյան ժամը 24.00-ին: Քվեարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան մարտի 20-ին՝ 1․5 ժամ տևողությամբ շոու-երեկոյի ժամանակ, իսկ վայրը կնշվի մամուլի ասուլիսի ժամանակ: