կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-09 11:51
Աշխարհ

Կոչ ենք անում ՌԴ-ին՝ շտապ հաստատել լիարժեք թափանցիկություն առ այն, թե ով է կրում այդ սոսկալի թունավորման պատասխանատվությունը. G7

Կոչ ենք անում ՌԴ-ին՝ շտապ հաստատել լիարժեք թափանցիկություն առ այն, թե ով է կրում այդ սոսկալի թունավորման պատասխանատվությունը. G7

«Մեծ յոթնյակ»-ի երկրները (G7) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում երկրի արտգործնախարարները դատապարտել են ռուս ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի Առաջադիմական կուսակցության հիմնադիր-նախագահ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը։ Այս մասին տեղեկանում ենք G7-ի պաշտոնական կայքից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.  «Կոչ ենք անում ՌԴ-ին՝ շտապ հաստատել լիարժեք թափանցիկություն առ այն, թե ով է կրում այդ սոսկալի թունավորման պատասխանատվությունը, և հաշվի առնելով Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում ՌԴ պարտականությունները՝ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»:

Բացի դրանից՝ ԱԳ նախարարները պարզաբանել են նաև, որ իրենք աչալուրջ կլինեն ու ուշադիր կհետևեն, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն Նավալնիի հետ կապված միջադեպին։

Ավելի վաղ հայտնել էի, որ օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա ուղևորվելու ընթացքում Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում։ Կարճ ժամանակ անց նրան կոմայի մեջ հոսպիտալացրել էին, իսկ 2 օր անց՝ տեղափոխել բեռլինյան Charite կլինիկա։ Ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» դասի նյութով։