|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նախագահի նստավայրի մոտ հացադուլ հայտարարած եւ բերանը կարած Աշոտ Խուդոյանին այսօր ընդունել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նախագահական նստավայրի մոտից Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Խուդոյանն արդեն վերադարձել է եւ հայտնել, որ Կոստանյանը իրեն հորդորել է դադարեցնել նստացույցն ու հացադուլը` խոստանալով, որ իր հսկողությամբ արդար քննություն կընթանա, եւ Խուդոյանը կկարողանա իրացնել իր իրավունքները:
Խուդոյանը հենց լրագրողների ներկայությամբ քանդեց բերանի կարերը` նշելով, որ սրանով իր բողոքի ակցիան չի ավարտվում: Նա ժամանակավորապես դադարեցնում է հացադուլը, որ ուժ հավաքի եւ կարողանա դատական ատյաններում իր խնդիրները լուծել: Խուդոյանն իր իրերի մի մասը թողեց նախագահականի մոտ, այժմ գնում է Էջմիածին, բայց եթե տեսնի, որ այս ամենն ընդամենը քաղաքական շոու է, կրկին կվերադառնա:
Տեսանյութը` քիչ անց: