|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ եւ ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, եւ նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը։
Հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացել է 75 հոգուց բաղկացած զորախմբով` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։