|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 8-ից «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող և բերանը կարած Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ է, նրա հետ աշխատում են ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցները` հոգեբանները, բժիշկները: Նրան համոզում են քանդել բերանի կարերը և հացադուլը դադարեցնել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանն, ով մեղադրվում է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, այդ քայլին է դիմել` ի նշան բողոքի` մեղադրող դատախազի` իրեն 18 տարի ազատազրկման դատապարտելու միջնորդության դեմ: