Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահական նստավայրի առջեւ հացադուլ հայտարարած եւ նստացույց անցկացնող Աշոտ Խուդոյանը, ով կարել էր բերանը, ի նշան բողոքի իր հանդեպ կիրառվող ապօրինությունների եւ իր իրավունքների ոտնահարման, այսօր, լրագրողների ներկայությամբ, քանդեց բերանի կարերը եւ դադարեցրեց նստացույցը:
Խուդոյանն այսօր հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ եւ նրանից ստացել հավաստիացում, որ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում կստանա գլխավոր դատախազի աջակցությունը:
Աշոտ Խուդոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե այս անգամ էլ իրեն խաբեն, ինքն արդեն նախագահական նստավայրի դեմ կկտրի երակներն ու թույլ չի տա, որ արնահոսությունը դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ նրան չընդունի Սերժ Սարգսյանը:
Մանրամասները տեսանյութում.