Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ափսոսում է, որ բացասական է արտահայտվել համասեռամոլների մասին` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Gazeta.ru-ի` Լուկաշենկան այդ հանդիպման ժամանակ ասել էր, թե զզվում է գեյերից եւ նրանց մեծ հաճույքով «սովխոզները կքշեր»: Եվ սա այն դեպքում, որ Վեստերվելը չի թաքցնում իր համասեռամոլ լինելը եւ նույնիսկ 2010 թվականին օրինականացրել է հարաբերություններն իր զուգընկերոջ հետ:
«Մինչեւ հիմա զարմանում են, թե ինչպես լեզուս պտտվեց` նման բան ասել»,- ասել է Լուկաշենկոն ու նշել, թե, միեւնույն է, գեյերին չի սիրում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, թե պատրաստվում է մինչեւ 90 տարեկան ապրել (այժմ 57 տարեկան է). «Մի' անհանգստացեք, ես ինձ լավ եմ զգում եւ դեռ ապրելու քիչ ժամանակ չունեմ: ...Կարծում եմ, որ առնվազն մինչեւ 90 տարեկան ապրելու եմ: Պետք է ապրել եւ մտածել, թե որտեղ փող վաստակել»:
Լուկաշենկոն հերքել է նաեւ այն լուրերը, թե ԵՄ-ն պատրաստվում է իրեն 9 միլիարդ դոլար վճարել` քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: