| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չեչնիայի ՆԳՆ-ն մտադիր է դիմել դատարան «Նովայա գազետա» լրատվամիջոցի հրապարակման ծառայողական քննությունն ավարտելուց հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Չեչնիայի ՆԳՆ ղեկավար Ռուսլան Ալխանովին:Այդ հրապարակման մեջ ասվում էր, որ Չեչնիայում հետապնդում են համասեռամոլներին, հալածում կամ սպանում:
«ԶԼՄ-ներում տեղ կտած հոդվածները ստուգելու համար ծառայողական քննություն է նշանակվել, որը սակայն, ոչ մի օբյեկտիվ ապացույցներ չի գտել, որոնք կհաստատեն, որ համասեռամոլներին Չեչնիայում հետապնդում են: Ուստի այդ գործը ուղարկվել է դատարան»,- ասել է Ալխանովը: Նա նաև հայտարարել է, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունը, թե համասեռամոլ լինելու կասկածանքով 160 տղամարդ բերման է ենթարկվել, նույնպես մտացածին է և կեղծ:
Ավելի վաղ, «Նովայա գազետա» լրատվամիջոցը հրապարակել էր հոդված, որում ասվում էր, որ Չեչնիայում հարյուրից ավելի մարդ է բերման ենթարկվել, համասեռամոլ լինելու կասկածանքով, և որ երեք համասեռամոլ սպանվել է: