կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-21 10:26
Քաղաքական

Հարկայինը ստուգումներ է կատարել Աշոտ Աղաբաբյանի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել». «Հրապարակ»

Հարկայինը ստուգումներ է կատարել Աշոտ Աղաբաբյանի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն ու նրան հարող շրջանակներն այդպես էլ չհասցրին տեղը տեղին ըմբոշխնել իրենց  հաղթանակը ԲՀԿ կապիտուլյացիայի, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու առիթով: Մինչ Գալուստ Գրիգորիչը «գտանում» էր, որ ինքն է միանձնյա որոշելու, թե հարգելի են բացակաները «նորա», հետո էլ, թե` հարգելի են, հարկայինը ստուգումներ է կատարել Բուռնաշի` Աշոտ Աղաբաբյանի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել»: Բուռնաշն էլ դատի է տվել հարկայինին: ՀՀԿ շրջանակներում լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում. հարկայինի հերթական ստուգո՞ւմ էր, թե՞ իրենց օլիգարխների «մահը նույնպես եկել» է»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: