Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ինչպես հայտնի է՝ հարկային մարմինները 60 միլիոն դրամով տուգանել են ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը:
Այսօր նա չէր եկել խորհրդարան, և լրագրողները հետաքրքվեցին նրա գործընկեր ՀՀԿ-ական գործարար պատգամավորներից, թե ինչ են մտածում նրանք այդ հարկային գործի և իրենց բիզնեսների ապագայի մասին:
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով իր աներոջ հետ միասին ներգրավված է շինանյութերի բիզնեսում, նշեց, որ ինքը տեղյակ չէ Աշոտ Աղաբաբյանին պատկանող տոնավաճառի հարկային ստուգումներից:
«Ողջունելի ա, հարկային ստուգումներ են արել, եթե խախտում են արել, իհարկե, թող գրեն»,- ասաց պատգամավորը: Մեր հարցին, չի անհանգստանում արդյոք, որ իր բիզնեսներին նույն ճակատագիրը կսպառնա, պատասխանեց. «Չէ, միանշանակ չեմ վախենում»: