կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 17:40
Քաղաքական

Կառավարությունը կկարողանա՞ աշխատեցնել պարտադիր կուտակային համակարգը

Կառավարությունը կկարողանա՞ աշխատեցնել պարտադիր կուտակային համակարգը

ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը կարողանալո՞ւ է հունվարի 1-ից աշխատեցնել պարտադիր կուտակային համակարգը, եթե դեռ չլուծված խնդիրներ կան` կառավարիչների ու հիմնադրամների հետ կապված:

 

Նախարարը վստահեցրեց, որ նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված է եղել երեք տարի, բոլոր աշխատանքները կատարված են, և առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունը կկարողանա գործարկել այդ համակարգը:

 

Աղվան Վարդանյանը բարձրացրեց նաև գործազրկության նպաստների հարցը` առաջարկելով մեկ տարվա ընթացքում տրամադրել այդ նպաստն այն մարդկանց, ովքեր իրենց կամքով չեն ազատվել աշխատանքից: Արտեմ Ասատրյանի խոսքով` աղքատության ընտանեկան նպաստը համապատասխանում է սոցիալական աջակցության այսօրվա տրամաբանությանը, քանի որ գնահատվում է անապահովությունը, և անապահով ճանաչվելու դեպքում տրամադրվում է նպաստ: Սակայն երբ տրամադրվում է գործազրկության նպաստը, ուղղակի ճշտելով մեկ հանգամանք` համապատասխան ստաժի առկայությունը, դա անարդյունավետ ճանապարհ է, և ստացվում է, որ այդ ծրագիրը գումար է տրամադրում ուղղակի ստաժ ունենալու համար: