|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով բողոքի երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել անցյալ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանները տեղեկացրել են, որ տուգանքի ակտեր են կազմելու ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար. հայտնում են «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները:
Նախաձեռնությանը արդեն հայտնի է մի դեպք, երբ ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել:
«Խնդրում ենք ակցիայի բոլոր մասնակիցներին, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ` գրելով [email protected] էլ. հասցեին: Բոլորս միասին պետք է պարզենք և հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ ակցիան»,- նշում են «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները: