|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց պետականություն. 5000-ամյա... եւ 20-ամյա» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի բացումը, որն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ:
Համահայկական մանկապատանեկան միջոցառմանը ներկայացվել են շուրջ հազար աշխատանքներ` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 18 երկրներից: Դրանցից ընտրվել են 243-ը, որոնք կցուցադրվեն սեպտեմբերի առաջին տասնօրյակից մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը:
Մասնակիցների նկարներում ներկայացված են հայոց պետության զարգացման եւ կայացման համար կարեւոր երեւույթներ, դեպքեր, մշակութային գործիչների կերպարներ եւ այլն: Հաղթողները կստանան յուրահատուկ մրցանակ` Արտակ Մովսիսյանի «Հայոց պետականություն» գիրքը:
Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի ալբոմում: Կազմակերպվել է նաև ինտերնետային ցուցահանդես, եւ երկրորդ փուլ անցած բոլոր աշխատանքները ներկայացված կլինեն Facebook սոցիալական ցանցում:
Մինչև հոկտեմբերի 1-ը տեղի կունենա առցանց քվեարկություն, որի արդյունքները կներկայացվեն ցուցահանդեսի փակման օրը` հոկտեմբերի 5-ին: