կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 15:20
Քաղաքական

Ով ուզում է` կարող է պատգամավորներին ֆինանսապես օգնել. Գալուստ Սահակյան

Ով ուզում է` կարող է պատգամավորներին ֆինանսապես օգնել. Գալուստ Սահակյան

«Հայկական ժամանակ»-ն այսօր գրել էր, որ ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, բացի ԱԺ-ի իրենց օրինական աշխատավարձից, ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում հայրենի իշխանությունից։

 

Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ տեղեկատվությանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ, կարդալով տեղեկությունը, շատ է զարմացել: Նա շտապեց վստահեցնել, որ նման բան չկա:

 

Հարցին, թե` այդ դեպքում ինչպե՞ս է 250 հազար դրամ աշխատավարձով ապրում, պատգամավորը պատասխանեց, որ ծախսում են այնքան, ինչքան ունեն: «Մենք կարողանում ենք մեր միջոցներով մեր կենցաղը կազմակերպել: Ամուսինս էլ է աշխատում: Բնական է` բոլորն էլ ցանկանում են շատ աշխատել, բայց մենք երբեք շռայլություններ մեզ թույլ չենք տալիս, ոչ էլ նման ձգտումներ ունենք»,-վտահեցրեց Աճեմյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ տեղեկությունն անհեթեթություն է: «Պատգամավորներին օգնում են, թող օգնեն, ով ուզում է` կարող է ֆինանսապես օգնել, դա ի՞նչ կապ ունի կուսակցության հետ: Բայց կուսակցությունը հո բարեգործական ընկերություն չի՞, որ որևէ մեկն օգնություն ստանա»,- նշեց նա: