կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 11:50
Քաղաքական

Հրաշալի էֆեկտիվ մարսողականներ կան. Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը` Ռուբեն Հայրապետյանին

Հրաշալի էֆեկտիվ մարսողականներ կան. Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը` Ռուբեն Հայրապետյանին

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ` ինչ-որ անձանց մոտ տարվա մեջ մի քանի անգամ պարբերական սրացումներ են նկատվում` Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված: «Ինչ-որ մարդիկ ինչ-որ բաների հետ չեն կարողանում հաշտվել, ինչ-որ բաներ չեն կարողանում մարսել, ուստի մեկ բան կարող եմ խորհուրդ տալ` հրաշալի էֆեկտիվ մարսողականներ կան, կարող են օգտագործել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա`  պատասխանելով Ռուբեն Հայրապետյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հասցեին երեկ հնչեցված քննադատություններին:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղարը համարում է, որ Ռուբեն Հայրապետյանի քննադատություններին ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատշաճ ձևով արձագանքել է:

 

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Էլինար Վարդանյանը, մեր թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ցանկացած ֆեդերացիայի նախագահ պետք է փորձի կատարել իր պարտականությունները և նոր միայն մատնացույց անի ինչ-որ թերություններ ուրիշների գործում: «Խորհուրդ կտամ` ցանկացած անձ, որևէ մեկի վերաբերյալ դատողություններ անելուց առաջ, պարզապես մի հատ նայի` իր շրջակայքում ինչ է կատարվում, և եթե այդ ժամանակ ինքը կկարողանա պարզ ճակատով ասել, որ հայկական ակումբային ֆուտբոլը գոնե կես քայլ առաջ է գնացել, այս դեպքում գոնե կարելի է Ծառուկյանի ֆետիշացման մասին եզրահանգումներ անել: Հրաչյա Ռոստոմյանի բերած` կետ առ կետ բոլոր դիտողություններին որևէ քաղաքացի չի կարող բերել հակափաստարկներ»,- վստահեցրեց պատգամավորը: