կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 12:28
Հասարակություն

Մեր ԱԳՆ-ն էֆեկտիվ կաշխատի, եթե լինի ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության կուրատորը, նրա կուրացիայի տակ լինի պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը. Ս. Սարգսյան

Մեր ԱԳՆ-ն էֆեկտիվ կաշխատի, եթե լինի ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության կուրատորը, նրա կուրացիայի տակ լինի պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը. Ս. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է այն ֆունկցիաները, որոնցով, ըստ իրեն, ԱԳՆ-ն կկարողանա ավելի արդյունավետ աշխատել:

«Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։

1. Մեր ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության կուրատորը պետք է լինի։ Ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության։ Նրա ընդհանուր կուրացիայի տակ պետք է լինեն նաև պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը և այլն։ Սա պարտադիր նախապայման է։

2. Առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տեքստի, որևէ պատգամավոր չպետք է որևէ ելույթ ունենա միջագային հարթակներում, որևէ վարչության պետք չպետք է Բրյուսելում կամ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հարց քննարկի՝ առանց ԱԳՆ ընդհանուր ուղենիշների։

3. ԱԳՆ-ն պետք է «աշխատացնի» նաև վարչապետին։ Մշտապես պետք է ասի՝ այս մարդու հետ խոսի, նրա հետ մի խոսի, սա ասա, սա՝ մի ասա։ Ամեն վարչապետ չէ, որ կարող է արտաքին քաղաքականությունից գլուխ հանել և դա փաստ է։ Դրա համար էլ պետք է նրան մշտապես ուղղորդել, նրա արտաքին քաղաքական աշխատանքը համակարգել։

4. ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Հեղինակություն, ցանկալի է ոչ կադրային դիվանագետ՝ քաղաքական ծանրքաշային:

5. ԱԳՆ-ն յուրաքանչյուր գերատեսչությունում պետք է ներկայացուցիչ ունենա՝ համակարգելու արտաքին կապերի բլոկը:

6. Դեսպաններ պետք է նշանակվեն լավագույնները՝ անկախ դիվանագետ լինելու հանգամանքից:

7. Դիվանագետների հետ՝ մինչ գործուղման մեկնելը, պարտադիր պետք է աշխատեն ընդունող երկրի վերաբերյալ մասնագետներն ու ԱԱԾ-ն:

8. Ոչ ոք այդքան ընդհանրություն չունի, որքան ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն: Նրանց ինտեգրված համագործակցությունը այլընտրանք չունի:

Այս ցուցակն իրականում մեծ և շարունակական է»,- գրել է Սարգսյանը: