Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և ասաց, որ մտահոգություններ ունի:
Ըստ նրա` նախագիծը մշակվել է մի քանի ՀԿ-ների կողմից՝ առանց ԶԼՄ-ներ ներգրավման, բացի այդ` գիտենք, որ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ այս նոր նախագծով լիցենզավորվում են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցներ, որոնք թվային հեռարձակում են ապահովում։
«Թվում է` բարի ցանկություններ են, և բավականաչափ կանոնակարգում են, սակայն հիմա ստացվում է, որ լիցենզիա է ստանում ոչ թե որակը, այլ ֆինանսը։ Այստեղ բարի ցանկությունների տակ բավականին լուրջ ծուղակ կա: Այժմ հանրային մուլտիպլեքսով տարածվում է 17 հեռուստաալիք, իսկ նոր պահանջներով այն տարածվելու է ընդամենը 5 հեռուստաալիքի վրա, ու այդ 5-ն էլ պետք է հեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը։ Ստացվում է` ամբողջ բեռն ու պարտադրանքը միայն Հանրայինի վրա է ընկնում: Ասեմ, որ նման բան նույնիսկ խորհրդային տարիներին չի եղել: Միայն վաղ բրեժնևյան շրջանում էր, որ մեկ հեռուստաընկերություն կար»,- նշեց բանախոսը:
Աղասի Ենոքյանն այն տեսակետին է, որ այօրվա Հանրայինն էֆեկտիվ հեռուստաընկերություն չէ: Նա թվերով խոսեց: «Եթե թվերին նայենք, ապա Հանրայինին հաղորդումներ պատրաստելու համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 8.2 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ, օրինակ, «Արմենիա» ու «Շանթ» ՀԸ-ների բյուջեն մոտ 4-5 անգամ պակաս է, բայց նրանց տված արտադրանքն ավելի որակյալ է, ռեյթինգը` բարձր: Եվ դա այն դեպքում, երբ, ի տարբերություն Հանրայինի, այդ ՀԸ-ները պետությունից փող չեն ստանում, իրենց բյուջեն ձևավորում են գովազդներով»,- հայտնեց նա: