|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Պարտադիր կուտակային համակարգի» մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` կառավարությանն ու ԱԺ-ին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով` օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վճիռը լսելուց հետո հայտարարեց. «Ես կարծում եմ` քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հրաժարական տա»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դրական գնահատեց որոշումը` նշելով, որ դրա վերաբերյալ կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
Նույնն ասաց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատագամավոր Արծվիկ Մինասյանը: Yerkir.am-ի հարցին, թե կարելի՞ է գոհացնող համարել ՍԴ-ի որոշումը, նա պատասխանեց. «Նախնական գնահատականը գոհացուցիչ է»:
Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: