Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում նա կներկայացնի իր պաշտպանական ճառը։ Մինչ ճառը ներկայացնելը, Թովմասյանն ասաց, որ այս դատավարությունը, կառուցվելով իր շուրջը, վաղուց արդեն իր մասին չէ․ «Եթե ես իրավունք ունենայի ընտրություն կատարելու երկու բանի միջև․ ես հանցագործություն եմ կատարել, ես մեղավոր եմ ու իմ նկատմամբ կատարվելու է մեղադրական դատավճիռ և այն դատավարության, ինչ որ տեղի է ունենում հիմա, ես կնախընտրեի առաջինը։ Որովհետև առաջինի դեպքում տուժողը, բացասական հետևանքներ կրողը ես կլինեմ, բայց այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանքները կրողները անթիվ են։ Հետևանքները չի սահմանափակվում միայն ինձնով, այն դուրս է գալիս, տարածվում է, և այս դատաքննության ավարտով էլ այն չի ավարտվի։ Ինչո՞ւ եմ ասում, որ ես նախընտրած կլինեի հանցագործություն կատարած լինել ու դատապարտվել, քան թե լինել այս դիրքում։ Շատ պարզ պատճառով՝ այն, նախ և առաջ, կլիներ արդար։ Այս դատավարությունը, կառուցվելով իմ շուրջը, վաղուց արդեն իմ մասին չէ, հետևաբար իմ պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում