Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի նախկին կինը, ով մի քանի վնասվածքներ է ստացել, ապաքինվում է: Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Արթուր Դարբինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կնոջը վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել:
«Միկրովիրաբուժական վիրահատության ենք ենթարկել: Կնոջ աջ դաստակին առկա էր վերք, բացի այդ՝ նա վնասվածքներ ուներ կրծքավանդակի և պարանոցի շրջանում: Նրա մոտ առկա է դրական դինամիկա, և այսօր դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Դարբինյանը:
Տուժած կնոջ՝ Լիլիթի հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ կնոջ ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, մտել է մանկապարտեզ ու կնոջը բռնել, ուզել է վիզը կտրել: «Այդ պահին Լիլիթին օգնության են հասել, և, բարեբախտաբար, ամուսինը հասցրել է միայն վնասել վիզը, ու Լիլիթը փախել է: Մի կին, ով մոտեցել է Լիլիթին օգնելու, նույնպես վնասվածքներ է ստացել՝ ականջի ու այտի շրջանում: Ամուսինը լուրջ պատճառ էլ չի ունեցել` նման քայլի դիմելու, ուզածը կնոջ հետ հարաբերություններն իբր վերականգնելն էր, բայց ո՞վ է տեսել` նման ձևով հարաբերություն վերականգնեն»,- ասացին հարազատները՝ հավելելով, որ Լիլիթն ու Արգամը զուտ ընտանեկան խնդիրներ են ունեցել, ինչի պատճառով էլ ամուսնալուծվել են:
«Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Արմավիրի քաղաքապետարանից հայտնեցին, որ մանկապարտեզը դեռ մի քանի օր փակ կմնա` պայմանավորված իրավապահների՝ տարածքում աշխատելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ տղամարդն վնասել էր նաև իրեն, նրան նույնպես վիրահատել էին: