Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Ռուսաստանում քսենոֆոբիայի ալիքը չի տարածվի Հայաստանի եւ հայերի վրա. այսօր` լրագրողների հետ հանդիպան ժամանակ, կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ռուսաստանում արդեն սկիզբ առնող` հետխորհրդային հանրապետությունների հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին խոսակցությունները, ըստ բանախոսի, նույնպես դժվար թե անդրադառնան Հայաստանի վրա: Դա, ըստ Լարիսա Ալավերդյանի, պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով: Առաջինը' Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությամբ, եւ երկրորդը' Ադրբեջանի ու Հայաստանի, Վրաստանի ու Հայաստանի միջեւ սահմանն այսօր պաշտպանված է:
«Երբ վիզային ռեժիմ են ուզում մտցնել, դա այն դեպքում են անում, երբ տվյալ երկրի սահմանները պաշտպանված չեն: Ընդ որում' պաշտպանված չեն ո'չ ներքեւից` հասարկական առումով, եւ ո'չ էլ վերեւից` պետական առումով»,- նշեց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ ընդհանրապես միգրացիան եւ ինտեգրումը միշտ էլ իրար հետ հակասությունների մեջ են մտնում:
Իհարկե, նշեց բանախոսը, Ռուսաստանում սկիզբ առած գործընթացները հայերի համար նույնպես վտանգ են ներկայացնում: Նա հիշեցրեց Ժվանեցկու խոսքերը` «Հարվածում են ոչ թե անձնագրին, այլ դեմքին»: Իր այս մեջբերումը Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց հանգամանքով, որ ոչ ոք չի նայում, թե մարդը որ երկրի քաղաքացի է, ու միայն կովկասյան արտաքինը կարող է նրա նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի առիթ դառնալ:
Ալավերդյանի համոզմամբ` հայերը, թեեւ ունեն բազմաթիվ միություններ ու ազգային կազմակերպություններ, բայց իրենց առջեւ չեն դրել պաշտպանվելու խնդիրը: Ու Աստված չանի, վատ անդրադարձի դեպքում էլ կարող է մեկ այլ երեւույթ ի հայտ գալ` Ռուսաստանում բնակվող հայերի մի մասը կարող է վերադառնալ Հայաստան, «որը պատրաստ չէ նրանց ընդունել` ո'չ տնտեսապես, ո'չ քաղաքական եւ ո'չ էլ այլ առումներով»: