կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 13:04
Հասարակություն

Ճիշտ ժամանակն է, որ ցույց տաք ձեր մարդկային դեմքը․ միացե՛ք պահանջին․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին

«Ես դիմում եմ Արտաքին գործերի նախարարությանը մեկ հստակ պահանջով, այն է՝ որևէ պայմանագիր, թուղթ կամ որևէ նախնական պայմանավորվածություն կամ քայլ չարվի մինչև չլինի այս պահանջը, որն այստեղ արտացոլված է՝ պաշտոնապես ճանաչված ազատություն և վերադարձ զինգերիներին և պատանդներին», ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Այնուհետև Լարիսա Ալավերդյանը դիմեց ոստիկաններին՝

«Ո՞ւր եք ոստիկաներ, միայն ձեռքեր ոլորելով չէ։ Ճիշտ ժամանակն է, որ ցույց տաք ձեր մարդկային դեմքը, դա կլինի մարդասիրական քայլ, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա։ Եվ եթե դուք պահանջ չունեք, ապա դուք ՀՀ ոստիկան չեք»։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ 

Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։ 

Մանրամասն տեսանյութում։