Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Մեր ազգի արժանապատիվ քաղաքացիներին, ազնիվ մարդկանց եմ դիմում և հստակեցնում, որ ձեր մոտեցումը չպետք է որևէ անգամ ճնշված լինի մի դժգոհ և դժբախտ էակի խոսքերից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ դժբախտ և դժգույն էակը չպիտի մտնի մարդկանց հոգիները։
Ալավերդյանի համոզմամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է անպայման հրավիրվի և ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն կրի։
Ասաց, որ ինքը՝ որպես մարդ, որը միշտ պաշտպանել է բոլոր ձերբակալվածներին և պատիժը կրող անձանց, խոստանում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ, որպես ձերբակալված անձ։
«Հիմա ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ջատագովն են Նիկոլ Փաշինյանի՝ փրկեք ձեր կուռքին, ինչի՞ եք ուզում հասնել նրան, որ իրեն սպառնացող վտանգներն ավելի շատ լինեն։ Ճիշտ է, որ ինքը ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության այն չափաբաժինը, որը պետք է հստակ չափվի քրեական օրենսգրքով և դրանով իսկ ավելի պաշտպանված լինի այն վայրերում, որտեղ ավելի պաշտպանված են լինում բոլոր կալանավորները, բոլոր ձերբակալվածները և պատիժը կրողները»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Ալավերդյանի համոզմամբ՝ դա լավագույն ելքն է մի անձի համար, որը երկուսուկես տարի և մեկ շաբաթ իր մեջ կրում է հայատյաց ամբողջ այդ պաշարը։
Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ զինադադարը հենց այս պահին էլ լավ չի վերահսկվում, որովհետև զինադադար հայտարարելուց հետո էլ պատանդներ են վերցվել։
«Այդ ինչպե՞ս է, որ զինադադարը հայտարարելուց հետո պատանդվում են առնվազն 6 մարդ, որոնցից երկուսը 85 և 75 տարեկան ամուսնական զույգը ընդհանրապես չգիտենք ինչ է տեղի ունեցել և որտեղ է։ Եթե դա ստորագրվել է, ի՞նչ մեխանիզմներով եք դուք հետևում զինադադարի պայմանների պահապանմանը և ի՞նչ եք անելու զինադադարը խախտողների հետ։ Հարցս և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի պատասխանատուներին է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Արցախցիներին նա զգուշացրեց՝ հանկարծ միայնակ, սեփական մեքենաներով ճանապարհ չընկնեն, որովհետև վերջին պատանդները բարեգործական միության անդամներ են, որոնք փորձել են օգնել իրենց մոտ մնացող արցախցիներին։
«Անձը, որը հասցրել է երկիրը այս վիճակին, նա սուս-փուս հրաժարական է տալիս, ոչ թե պահանջով, այլ զուտ արդյունքներով»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։