կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 14:20
Առանց Կատեգորիա

Վրաստանի ԿԳՆ-ը խոսեց երկրի հայալեզու դպրոցների մասին

Վրաստանի ԿԳՆ-ը խոսեց  երկրի հայալեզու դպրոցների մասին

 

20 տարի անց Վրաստանի Կրթության և գիտության «նոր»  նախարարությունը խոսեց
երկրի հայալեզու դպրոցների մասին. տեղեկացնում է Վրաստանի հայերի միությունը` վկայակոչելով տեղի
«Միություն» լրատվական կենտրոնին:


Կենտրոնի հարցերին գրավոր պատասխանել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:

 

-Հայտնի է, որ Վրաաստանում չկա հաստատություն, որտեղ կատարվում է հայալեզու դպրոցների ուսուցիչների պատրաստում-վերապատրաստում (բոլոր մասնագիտություններով): Դրանից ելնելով` այսօր արդեն երկրի շատ հայկական դպրոցներ մասնագետի դեֆիցիտ ունեն, և հաճախ առարկաները, որոնք պետք է անցկացվեին հայերենով, անցկացվում են վրացերենով: Ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այս խնդիրը:

 

- Գոյություն ունեցող խնդրի կապակցությամբ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտնում է Ձեզ, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկված: Հաջորդ ուսումնական տարվանից (2014-2015թթ.-խմբ) պետական համակարգի բազայի վրա կսկսի գործել «ՏԵՄՊՈՒՍ» ծրագիրը,որը ցանկացողներին թույլ կտա ստանալ բակալավրի աստիճան` որպես երկլեզվանի մասնագետ: Դասընթացն ավարտելուց հետո նրանք հայկական դպրոցներում հայերեն և վրացերեն լեզուներով դասավանդելու հնարավորություն կունենան:

 

-Անցյալ տարիներին Թբիլիսիում փաստացիորեն փակվել են բոլոր հայկական դպրոցները: Այսօր կա միայն մեկ հայալեզու դպրոց (104դպրոց-խմբ): Կարո՞ղ եք 110-րդ դպրոցի օրինակով (օպտիմացված 2010թ.- խմբ) բացատրել ինչո՞վ էր պայմանավորված դպրոցի փակումը:

 

- Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսօր Թբիլիսիում գործում են երեք հայաբաժին դպրոցներ: Մեկը ամբողջովին հայալեզու միջնակարգ դպրոց է, իսկ երկուսը` խառը բաժիններով: Վրաստանում գործում է (2013թ. դրությամբ-խմբ)  ընդամենը 110 հայալեզու դպրոցներ և 21 դպրոց, որտեղ կան հայալեզվյա խառը բաժիններ: Ինչ վերաբերում է դպրոցի օպտիմիզացմանը(վերացում-խմբ)՝ այդ գործընթացը իրականացված է օրենսդրության համապատասխան:

 

-Ըստ Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» (հոդված 4, կետ 4, հոդված 7,կետ 3) օրենքի` կառավարությունը պարտավոր է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ազգային փոքրամասնությունների դպրոցներին, մինչդեռ Թբիլիսի քաղաքի օրինակով, որտեղ հայալեզու ուսումնական հաստատությունների մեծամասնությունը կառավարության կողմից օպտիմիզացման ծրագրի  արդյունքում հիմա գործում են «բաժնի» տեսքով, չեն կարող օգտվել օրենքի այդ կետերից: Կարո՞ղ եք պարզաբանել` ինչպիսի՞ իրավաբանական նշանակություն ունի «բաժին» հասկացությունը, ինչո՞վ է «բաժինը» տարբերվում «դպրոցից» և ընդհանրապես կա՞ արդյոք այդպիսի սահմանում որևէ մի օրենքում կամ ակտում:

 

- Այն դպրոցներում, որտեղ կան խառը ոչ վրացալեզու «բաժիններ», աշակերտի երաշխավորվածությունը 14% -ով, իսկ ոչ վրացական լիարժեք դպրոցներում  13% -ով ավել քան հենց այդպիսի երաշխավորվածությունը վրացական դպրոցներում:

 

Համաձայն Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքի 2-րդ հոդվածի «ժ» կետի` ընդհանուր կրթական հաստատությունը/դպրոցը Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից թույլտվություն ստացած Հանրային կամ Մասնավոր իրավունքի մարմին է կամ շահ չհետապնդող կազմակերպություն, որն իրականացնում է ազգային կրթական ծրագրին համապատասխան կրթական գործընթաց և ունի ընդհանուր կրթության գոնե մեկ աստիճան: Ինչ վերաբերում է «բաժին» հասկացությանը, ապա այն կարող է գոյություն ունենալ դպրոցներում: «Բաժին» հասկացության համար առանձին իրավական ձև սահմանված չէ: Չնայած «բաժինը», այնպես, ինչպես դպրոցը, հիշատակվում է Վրաստանի Կրթության նախարարի N448 «Հանրակրթական հաստատությունների գրանցման և հանրային դպրոցների կանոնադրության հաստատման մասին` ի դեմս հանրային իրավունքի» հրամանում: Կրկնվե՛նք:  Վրաստանի գործող օրենսդրության բնագավառում «բաժին» հասկացության համար իրավաբավանական,նորմատիվ սահմանում գոյություն չունի: