Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը, ի դեմս ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի, արձագանքել է օկուպացված Արցախի Շուշի քաղաքում տեղի ունեցող «2nd Shusha Global Media Forum» միջոցառմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ներկայացուցիչները, նա մասնավորապես գրել է․
«Օկուպացված Արցախում ընթանում է «2nd Shusha Global Media Forum» կոչվող միջոցառումը, որին 2-րդ տարին է շարունակում են մասնակցել նաև Վրաստանից։ Ափսոսանքով պետք է նշել, որ այս տարի նույնպես նշված «ֆորում» կոչվածին մասնակցում են Վրաստանի հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` 180 000 հայերի վճարած հարկերով) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան, որը հայտնի է իր բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշումներով:
Շատերը կհիշեն, երբ անցյալ տարի սեպտեմբերին հանրային հեռուստաալիքի շենքի դիմաց անցկացվեց 24-ժամյա նստացույց, որի ժամանակ նաև դատապարտեցինք ինչպես Թինաթին Բերձենիշվիլու այցը Շուշի, այնպես էլ հայկական բաժնի ղեկավարի պաշտոնում Ռամիլա Ալիևայի պաշտոնավարումը։
https://www.facebook.com/armcommunityge/posts/325110276572966
Այս ամենին զուգահեռ Ռամիլա Ալիևան իր անձնական էջով հայտարարություն տարածեց, որի տակ իրենց աջակցությունը հայտնեցին որոշ հայեր` «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ին և անձամբ ինձ մեղադրելով իր նկատմամբ «ազգային պատկանելիությունից ելնելով` ահաբեկչության ենթարկման մեջ»: Նույն հայտարարության մեջ կոչ է արվել Վրաստանի ՆԳՆ-ին, ՊԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, որ մեր կազմակերպության և անձամբ իմ նկատմամբ հարուցեն քրեական գործ այն պատճառով, որ Ռ.Ալիևան հիմնավոր անհանգստություն ունի իր և իր աշխատակիցների անվտանգության վերաբերյալ։ Այդ հայտարարությունը անմիջապես հայտնվեց նաև Հանրային հեռուստաալիքի կայքէջում այն ժամանակ, երբ շրջափակված Արցախում գտնվող մարդկանց իրավիճակի մասին Հանրային հեռուստաալիքը գրեթե լուռ էր։
https://1tv.ge/.../ramilia-alieva-ar-gadavdgebi.../...
Այս ամենին ավելացավ նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանության գրառումն իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում, որտեղ դեսպանությունը բացահայտ աջակցություն հայտնեց Ռ. Ալիևային, ինչով ևս մեկ անգամ ապացուցեց և բացահայտեց իր դրածոներից մեկին, իսկ դեսպանատան առաջին քարտուղար Անար Ռասուլովի ջանքերով Ռամիլայի Ալիևայի հայտարարությունը մեծ տարածում գտավ Ադրբեջանում։
Անկախ նրանից, որ մի քանի տարի շարունակ մենք ահազանգում ենք Ռամիլա Ալիևայի` հայկական և ադրբեջանական բաժինների զուգահեռ ղեկավարության անթույլատրելիության մասին, ինձ համար անհասկանալի պատճառներով նա շարունակում է մնալ նույն պաշտոնում»։