|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս տարի հայոց լեզվով դասագրքեր չեն ուղարկվի Վրաստանի հայկական դպրոցներ․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչություն պետ Տարոն Շագոյանը։ Պարզաբանեց՝ հուշագրով սահմանված է, որ դասագրքերը երեք տարին մեկ են առաքվում:
Ինչ վերաբերում է Վրաստան գրքեր տեղափոխելու խնդիրներին, ապա վարչության պետն ասաց՝ խնդիրներ չեն առաջանում։ «Մյուս տարի ԿԳՄՍ նախարարությունը պետք է զբաղվի առաքման հարցերով: Մենք դիմում ենք Վրաստանի կրթության նախարարությանը, նրանք դա ճանաչում են որպես հումանիտար բեռ ու բաժանում հայկական դպրոցներին»,- նշեց նա:
Անդրադառնալով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հնարավոր այցին վիրահայոց համայնք՝ Շագոյանն ասաց. «Առայժմ որոշված չէ, թե երբ նման այց կլինի: Եթե որոշվի, ապա այցի օրակարգն էլ հետը կներկայացնենք»:
Հիշեցնենք, որ Վրաստանի հայկական դպրոցները տևական ուշացումներով են ստացել Հայաստանից առաքվող դասագրքերը։ Որպես պատճառաբանություն բերվել են Վրաստանի իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտները։