Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ շաբաթ` սեպտեմբերի 16-ին, Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել:
Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:
Հրատարակչությունից, որտեղ տպագրվել են գրքերը, մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն ճշտել, թե ինչպես է եղել վրիպակը։
Կապ հաստատեցինք նաև Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից մի քանիսի դպրոցների աշակերտների հետ, որոնք էլ մեզ հայտնեցին, որ նման բան դեռևս չեն տեսել. «Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է», — «Ալիք մեդիային» հայտնում է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:
Կապ հաստատեցինք Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:
Խմբագրությունից էլ ասեցին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր:
Aliq.qe
Աննա Թանդարյան