Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայի բազմամշակութային ու բազմալեզու հեռարձակող ընկերությունը որոշում է կայացրել կրճատել հայերենով ռադիոհաղորդումների ժամաքանակը. հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
Այդ կապակցությամբ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի հայությանը` առցանց դիմումագրեր հղել` կանխելու ավստալական հատուկ հեռարձակման մատակարարի որոշումը` հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման և թվայնացման վերաբերյալ:
«Ընկերությունն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ վերջին մարդահամարի ժամանակ ազգությամբ հայ քիչ մարդիկ են գրանցվել, ուստի այլևս նպատակահարմար չեն հայալեզու հաղորդումներին հատկացվող ժամերը: Սույն որոշումը խիստ սահմանափակում է այն ունկնդիրների իրավունքները, ովքեր չեն կարողանում օգտվել թվայնացված ծրագրերից կամ ինտերնետից, ինչպես նաև նրանց, ովքեր առաջարկված ժամերին աշխատանքի վայրում են գտնվում:
Հայոց լեզվով հեռարձակվող ռադիոհաղորդումները շաբաթական երեք ժամից մինչև մեկ ժամ կրճատելու Ձեր որոշումը հիմնված է Ավստրալիայի վերջին մարդահամարի տվյալների վրա: Սակայն մարդահամարը չի արտացոլում Ավստրալիայի հայ համայնքի անդամների իրական թիվը, քանի որ հարցաթերթիկում չկա հայությունը` որպես ազգություն նշելու հնարավորություն, և անձն ինքնուրույն պետք է ներմուծի այդ տեղեկությունը:
Այս կամայական որոշումը բացասական ազդեցություն կունենա ռադիոունկնդիրների վրա, հատկապես` հատկացված ժամերի պատճառով` 17:00-18:00-ը, երբ շատերը դեռ աշխատանքի վայրում են: Հատուկ հեռարձակման մատակարարը սույն որոշումը կայացնելիս հաշվի չի առել ավստրալահայ համայնքի անդամների շահերը: Մենք կոչ ենք անում անմիջապես հետ կանչել այս անտրամաբանական որոշումը և վերականգնել հայերենով հեռարձակվող հաղորդումների ժամերը»,- նշված է դիմումագրում: