Տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված (կալանք տվող դատավորներ) հարցերով առանձնացվել են երեք դատավորներ` հռչակավոր Արմեն Դանիելյանը, Մնացական Հարությունյանն ու Ռուբիկ Մխիթարյանը... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Սա նշանակում է, որ շուտով դատարան կվերադարձվի օրենքով սահմանված կարգով մակագրող համակարգիչը, քանի որ, անկախ մակագրությունից` կնստեն բոլորը։
Ու թող դրանից հետո ոչ ձկնորսները բողոքեն, ոչ խաղողագործները, ոչ վարորդները, ոչ մեղավորները, ոչ անմեղները, ոչ պատվաստվողները, ոչ չպատվաստվողները, ոչ տգետները, ոչ կրթվածները... Սաղիդ ՀԱԳՑՆԵԼՈՒ են, ոնց ուզեն, ինչքան ուզեն»,- գրում է նա։