կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 11:40
Քաղաքական

Գավրոշն ա, հեսա կգա, իշխանափոխություն կանի. Սարոյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Գավրոշն ա, հեսա կգա, իշխանափոխություն կանի. Սարոյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Իշխանափոխություն չի կարող լինել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե արտախորհրդարանական գործունեության արդյունքում փորձելու են հասնել իշխանափոխության:

«Իշխանափոխություն չի լինի, մենք հեղափոխական ժողովուրդ չենք»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց նաև, որ որևէ պարագայում չի սատարի Օհանյանի՝ հեղափոխության ծրագրին:

Դիտարկմանը, թե «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս պատրաստվում է դիմադրության ճակատ ստեղծել և իշխանափոխություն իրականացնել, Սարոյանն արձագանքեց. «Հա բա՝ Գավրոշն ա, հեսա կգա, իշխանափոխություն կանի»: